Հայաստանի բասկետբոլի հավաքականը հերթական մարզումն է անցկացրել Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղից առաջ
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել ԱԱ 2019-ի նախընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ կայանալիք խաղին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, օգոստոսի 18-ի երեկոյան կայացած մարզմանը մասնակցել են հավաքականի բոլոր 11 խաղացողները:
ԱԱ 2019-ի նախընտրական փուլի վերջին տուրը տեղի կունենա ԿԱ ՊԵԿ (նախկին Միկա) մարզահամալիրում, օգոստոսի 19-ին, ժամը՝ 20:00-ին:
Հաղթանակի դեպքում մեր ընտրանին դուրս կգա աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլ: Հանդիպման մուտքն ազատ է :
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



