«Ալաշկերտ»-ը չհաղթեց «Բանանց»-ին
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրը մեկնարկեց «Բանանց»-«Ալաշկերտ» խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ խաղի 8-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը: Երկրորդ կեսում գործող չեմպիոնին հաջողվեց նաև երկրորդ գոլն էլ խփել։ Աչքի ընկավ Ուրոշ Նենադովիչը։ «Բանանց»-ը կարողացավ խուսափել պարտությունից։ Ղուկաս Պողոսյանը և Մատվեյ Գույգանովը օգնեցին հանդիպումն ավարտել ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Առաջնության մյուս խաղերում օգոստոսի 19-ին կմրցեն «Գանձասար-Կապան», իսկ օգոստոսի 20-ին «Արարատ»-«Փյունիկ» զույգերը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



