Իսպանիայի զոհերի և վիրավորների թիվը մոտ 300 է, տուժել է 34 երկրի քաղաքացի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Իսպանիայի Բարսելոնա, Կամբրիլսե, Ալ Կանար քաղաքներում իրար ետևից, տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների արդյունքում ոչ միայն բավականին մարդ է զոհվել ու վիրավորվել, այլև ողջ երկիրը հայտնվել է քաոսային իրավիճակում:
Փակվել են ժամանցի վայրերն ու լողափերը:
Ահաբեկչության հետևանքով վիրավորների ու մահացածների թվում կան 34 երկրի քաղաքացիներ: Վիրավորների ընդհանուր թիվն այս պահի դրությամբ հասնում է մոտ 300-ի,16-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 13-ը մահացել են:
Մարմնական վիրավորում ստացածների թվում կան նաև ոստիկաններ: 4 ահաբեկիչ արդեն իսկ հայտնաբերվել և սպանվել է: 5-րդը մահացել է ոստիկանների կողմից ստացած վնասվածներից արնաքամ լինելու պատճառով:
Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումը: Պլանավորված էր ևս մեկ տեռորիստական գործողություն իրականացնել Կատալոնիայում, սակայն ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ այն իրականացնել չի հաջողվել:



