Տեղի ունեցավ Հայաստանի շախմատի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի 8-րդ տուրը
ՍՊՈՐՏՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվող Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում կայացան 8-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Մրցակիցներից ուժեց գտնվեցին նաև Վահե Դանիելյանը, Արման Միքայելյանը և Արամ Հակոբյանը:
8-րդ տուրից հետո Տիգրան Հարությունյանը 6 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: 2-րդ հորիզոնականում ընթացող Շանթ Սարգսյանը վաստակել է 5.5 միավոր, իսկ Մանուէլ Պետրոսյանը 5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
1-3-րդ տեղեր գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



