Երկու օրում հայտնաբերվել ու ոչնչացվել է ավելի քան 2400 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 17-ից 18-ը ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 2434 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 3 հողամասերից հայտնաբերվել է կանեփի 39 բույս:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 9 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 8.46 գրամ «մարիխուանա», տեսակի թմրամիջոցներ, 13 հատ «լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբ:
Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 54 փամփուշտ, 1 նռնակ, 1 նռնակի պայթուցիչ, 5 հրապայթուցիչ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



