ԱՄՆ նախկին փոխնախագահի խորհուրդը Թրամփին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը կարծիք է հյատնել, որ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է պաշտոնաթող լինի։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը։
Գոռը նման հայտարարությամբ հանդես է եկել իր նոր փաստագրական ֆիլմը ներկայացնելիս։ Իսկ հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտար Թրամփին, քաղաքական գործիչը պատասխանել է. «Հրաժարական տալ»։
Ավելի վաղ Գորը քննադատել է Կլիմայի փարիզյան համաձայնագրից հրաժարվելու Թրամփի որոշումը եւ ենթադրել, որ նրա նախագահությունը կավարտվի օրենքով նախատեսված ժամկետից շուտ։
1993-2001 թվականներին Գորը զբաղեցրել է ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը։ Նա հայտնի է շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ծավալած գործունեությամբ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



