ԱՄՆ-ի շուրջ 1.8 մլն ընտրողների անձնական տվյալներ սխալմամբ հայտնվել են համացանցում. CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում շուրջ 1.8 մլն ընտրողների անձնական տվյալներ, որոնք բնակվում են Չիկագո քաղաքում (Իլինոյս նահանգ), համացանցում սխալմամբ ազատ հասանելիություն են ձեռք բերել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CNN-ը։
Կատարվածի համար մեղավոր է Election Systems & Software (ES&S) ընկերությունը, որը զբաղվում է քվեարկության համար ծրագրային ապահովման մշակմամբ։ Համացանցում հայտնված տվյալները մասնավորապես ներառում են անուններ, հասցեներ, ծննդյան օրեր, ինչպես նաեւ սոցիալական ապահովագրության համարներ։ Սակայն ընտրությունների արդյունքում քվեարկության հետ կապված տվյալներ չկան։
Նշված տեղեկությունը տեղադրված էր Amazon ընկերության փակ սերվերներում։ Սակայն ES&S-ի մասնագետների սխալի հետեւանքով տվյալները հասանելիություն են ստացել համացանցում։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



