Ոստիկանությունը հերքել է Բարսելոնի ռեստորանում զինված մարդկանց գտնվելու մասին տեղեկությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատալոնիայի ոստիկանությունը հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները՝ Բարսելոնի ռեստորաններից մեկում թաքնվող զինված մարդկանց մասին։
«Բարսելոնի կենտրոնում ոչ մի ռեստորանում որեւէ մեկը չի թաքնվել»,- գրել է ոստիկանությունը Twitter-ում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Բարսելոնի կենտրոնում միկրոավտոբուսը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 13 մարդ։ Ավելի վաղ հայտնել էին, որ երկու զինված մարդիկ, որոնք կարող են առնչություն ունենալ հարձակմանը, թաքնվել են ռեստորաններից մեկում ու մարդկանց են պատանդառել։ Ոստիկանությունը բանակցություններ է վարում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



