Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսական ինքնաթիռն արդյունավետ է, բայց չափազանցություն է ասել, որ հրդեհը մարվեց միայն «ԻԼ 76»-ի շնորհիվ. Դավիթ Կարապետյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի հրդեհաշիջման տեխնիկա, բայց այն բավարար չէ, տեխնիկան ձեռք է բերվել նախարարության ունեցած հնարավորությունների սահմաններում: Այդ մասին կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ ԱԻՆ-ն արդյոք պատրաստ չէր Արտավանի և Խոսրովի արգելոցի հրդեհների դեմ պայքարին:

«Մենք ունենք տեխնիկա, բայց այն բավարար չէ: Տեխնիկան ձեռք է բերվել նախարարության ունեցած հնարավորությունների սահմաններում: Թե ինչո՞ւ չունենք հրդեհաշիջող ինքնաթիռ, դրանք հարցեր են, որոնք պայմանավորված են ֆինանսների հետ, սակայն ժխտել, որ ԱԻՆ-ը վերջին տարիներին իր աշխատանքում մեծ արդյունավետություն և առաջընթաց է ունեցել, դա արդեն սուբյեկտիվ է: Խոշոր աղետներին պետք  է պատրաստվենք և պատրաստվում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կարապետյանը:

Հարցին՝ ընդունո՞ւմ է, որ այսպիսի մասշտաբի հրդեհի ԱԻՆ-ը պատրաստ չէր, փոխնախարարն ասաց, որ կային տեխնիկական խնդիրներ, բայց դրանք փորձ է արվել լրացնել: Կարապետյանը նկատեց, որ այս կարգի հրդեհների դեմ անգամ ամենամեծ ու զարգացած երկրները դժվարություններ ունենում են, ԱԻՆ-ն իր ռեսուրսներով առավելագույնն արել և անում է:

Դիտարկմանը, որ հրդեհը բռնկվել էր օգոստոսի ամսի 12-ին, ինչո՞ւ ռուսական կողմի օգնությանը դիմեցին օգոստոսի 14-ին՝ փոխնախարարն ասաց, որ հրդեհի ծավալներն այդքան մեծ չէին և հույս է եղել չեզոքացնել սեփական ուժերով, սակայն քամին նպաստել է հրդեհի տարածմանը: «Օգոստոսի 14-ի առավոտյան դիմեցինք ՌԴ մեր գործընկերներին, և նույն օրը ինքնաթիռը Հայաստանում էր: Ռուսական ինքնաթիռը բավական արդյունավետ գործունեություն կատարեց ու կատարում է, բայց ասել, որ հրդեհը մարեց միայն «ԻԼ 76»-ի շնորհիվ՝ չափազանցություն է»,- ընդգծեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ հրդեհը հանգցնելու գործում դերակատարում են ունեցել թե՛ ինքնաթիռը, թե՛ ցամաքային ճանապարհով՝ 100-ավոր փրկարարները, քաղաքացիները, զինվորականները և ոստիկանները: «Այսինքն՝ եթե մենք ասենք, որ ձեռք կբերենք մի ինքնաթիռ, և բոլոր ռիսկերը կնվազեցվեն՝ դա ևս ոչ պրոֆեսիոնալ կլինի»,- ասաց փոխնախարարը:

Ըստ նրա, Հայաստանի ԱԻՆ-ին անհրաժեշտ են և՛ հրդեհաշիջող ավիացիա, և՛ դժվարամատչելի ռելիեֆի պայմաններում աշխատող ամենագնացներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տարվում են: 

Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան