ՖԻՖԱ-ն ներկայացրել է լավագույն մարզչի կոչման հավակնորդներին
ՍՊՈՐՏՖուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է տարվա լավագույն մարզչի կոչմանը հավակնող մարզիչների անունները. Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս»), Կառլո Անչելոտի («Բավարիա»), Անտոնիո Կոնտե («Չելսի»), Լուիս Էնրիկե («Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ), Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի), Լեոնարդու Ժարդիմ («Մոնակո»), Յոահիմ Լյով (Գերմանիայի հավաքական), Ժոզե Մոուրինյու («Մանչեսթեր Յունայթեդ»), Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմ»), Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»), Տիտե (Բրազիլիայի հավաքական), Զինեդին Զիդան («Ռեալ»):
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լավագույնի ընտրության քվեարկությանը կմասնակցնեն ազգային թիմերի մարզիչները և ավագները, ԶԼՄ ներկայացուցիչները: Այն կմեկնարկի օգոստոսի 21-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



