Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ Պետդեպը քննադատել է Թուրքիայի իշխանություններին կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է Թուրքիայում կրոնական ազատության վերաբերյալ 2016թ. զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցում նշվում է, որ Թուրքիայի ոչ մահմեդական բնակչությունը հիմնականում կենտրոնացած է Ստամբուլում և երկրի այլ խոշոր քաղաքներում: Թուրքիայում բնակվում է 90 հազար քրիստոնյա հայ, որոնցից 90 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են:

Զեկույցը քննադատում է Թուրքիայի կառավարությանը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար: Նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է չճանաչել Պոլսո Հայոց պատրիարքարանը և ուղղափառ քրիստոնյաների տիեզերական պատրիարքարանը` ընդգծելով, որ դրա համար իրավաբանական հիմքեր չկան: «Հայոց պատրիարքարանը և տիեզերական պատրիարքարանը շարունակում են ջանքերը իրավաբանական ճանաչման հասնելու համար»,- ասված է զեկույցում: 

Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը սահմանափակում է երկրի ներսում հոգևորականներ պատրաստելու կրոնական փոքրամասնությունների հնարավորությունները: «Երկրում վանական ճեմարանների բացակայությունը նշանակում է, որ հունական ուղղափառ և Հայ առաքելական պատրիարքարանները ի վիճակի չեն հոգևորականներ պատրաստել»,- նշվում է զեկույցում:

ԱՄՆ Պետդեպի զեկույցում նաև նշվում է, որ 2015թ. դեկտեմբերին և մարտին PKK-ի և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով վնասվել են հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին և հայ կաթոլիկ եկեղեցին:

Նշվում է, որ Թուրքիայի կառավարությունն անցած տարվա ընթացքում չի վերադարձրել փոքրամասնությունների կրոնական հաստատություններից նախորդ տասնամյակների ընթացքում բռնագրաված ոչ մի սեփականություն: 2011թ. Թուրքիայի կառավարությունը տարբեր կրոնական հիմնադրամներից սեփականությունը վերադարձնելու 1560 հայտ է ստացել, նրանք ընդամենը 333 հայտ են բավարարել, իսկ մնացածը, սկսած 2011թ., չեն բավարարվել` պահանջվող չափանիշներին չհամապատասխանելու պատրվակով: «Հայ առաքելական Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը երկրորդ հայտն է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան` արագացված կերպով Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու հայցը, որը խլվել է 1915թ. և այժմ վերահսկվում է Թուրքիայի իշխանությունների կողմից: Սահմանադրական դատարանը մերժել է դիմումը, իսկ կաթողիկոսարանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` իր սեփականությունը վերադարձնելու պահանջով»,- ասված է զեկույցում:

 

Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի