Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը՝ կայացած փաստաբանի կերպարում «Միլիոնը թակարդում» ֆիլմում

ԼԱՅՖ

BlogNews.am-ը գրում է.

Սեպտեմբերի 4-ից Յուքոմ ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում կմեկնարկի նոր, 25 մասից բաղկացած «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալը: Հեռուստաֆիլմը դետեկտիվ դրամա է, որը տարբերվելու է սցենարային կառուցվածքով, դինամիկ զարգացումներով ու խճճված ինտրիգներով:

«Սեպտեմբերին Ucom ընկերությունը հանդես է գալու նոր առաջարկներով ոչ միայն շարժական կապի բաժանորդների, այլև ֆիքսված ծառայություններից օգտվող հաճախորդների համար: Վերջիններիս գոհունակության ապահովման համար շարունակում ենք նպաստել նոր և որակյալ հեռուստաբովանդակության ստեղծմանը»,- նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհին Սոֆյա Պողոսյանն է, ով BlogNews.am-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել. «Այս հեռուստասերիալում ինձ շատ գրավեց սցենարը: Իմ կերպարն էլ շատ հետաքրքիր էր այն առումով, որ տարբերվում էր կերտածս մնացած կերպարներից: Կարևորը, որ այս նախագծում սցենարիստը հաշվի է առել դերասանի տեսակը, թե ինչ առանձնահատկություններ ունի և կարծում եմ՝ դա դրական է ազդել կերպարի ստեղծման վրա: Ամեն դեպքում ինձ համար շատ հեշտ է եղել աշխատել նկարահանող խմբի հետ, չնայած որ մեր առաջին համագործակցությունն էր»:

Սոֆիայի հերոսուհին՝ Լուիզան, կայացած փաստաբան է՝ իր համոզմունքներով և աշխարհայացքով: Ունի ընտանիք և իր կարծիքով՝ արդեն դասավորված և կայուն կյանք: Բայց ճակատագրի բերումով մեկ օրում ամեն ինչ գլխիվայր շրջվում է, և հերոսուհին հայտնվում է չնախատեսված իրավիճակում. «Բավականին հետաքրքիր զարգացումներ են լինում, և հետաքրքիր է խաղալ: Ֆիլմում երկու ոճում եմ հանդես գալիս։ Հեռուստադիտողը սովոր է ինձ տեսնել շիկահեր կերպարում, իսկ այստեղ կտեսնի այլ ոճի մեջ: Ես նոր կերպար ստանձնելիս ոճային փոփոխություններից չեմ վախենում, չեմ վախենում նաև տարբեր կերպարներում խաղալուց՝ լինի դա բացասական, թե դրական: Ցավոք սրտի, Հայաստանում այսպես է՝ եթե մի կերպար խաղում ես, հետագայում միշտ առաջարկում են նման կերպարներ: Բարեբախտաբար, իմ պարագայում միշտ տարբեր կերպարներ են եղել»:

Ֆիլմում Սոֆիայի խաղընկերը Աշոտ Տեր-Մաթևոսյանն է. գույգը նախկինում ևս առիթներ ունեցել է միասին նկարահանվելու. «Ասեմ, որ Աշոտը շատ հաճելի խաղընկեր է, և նրա հետ վաղուց արդեն հաճելի է նկարահանվելը: Նաև մարդկային տեսանկյունից շատ կարևոր է, որ խաղընկերոջդ լավ ճանաչես, լավ հասկանաս, քանի որ միայն տեխնիկապես չես խաղում, նաև զգալով ես խաղում, և կարևոր է, որ խաղընկերդ քեզ փոխադարձ էներգետիկա տա»:

Ի դեպ՝ BlogNews.am-ի հետ զրույցում Սոֆյան խոստովանեց, որ «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալում առաջին անգամ է համբույրի տեսարանում նկարահանվել. «Մինչ այս հրաժարվում էի համբույրի տեսարաններում նկարահանվելուց, քանի որ միշտ մտավախություն է եղել, որ կարող է այդ ամենը գեղեցիկ չներկայացվել: Դերասանական իմ ամբողջ կարիերայի ընթացքում նման տեսարան չի եղել: Այս դեպքում քննարկումների արդյունքում հասկացանք, որ այդ տեսարանը չի չարաշահվելու և տեղին է լինելու: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ եթե դերասան ես, պետք է նաև ֆիլմում համբուրվես: Դա պետք է շատ արդարացված լինի, այլ ոչ թե արվի զուտ ֆիլմի ռեյթինգի համար»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Մենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան