Մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգիստն է անկացրել 1215 երեխա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանաբնակ զոհված և հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 1215 երեխա ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հունիսի 19-ից երեք հերթափոխով իրենց ամառային հանգիստն են անցկացրել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանի պատասխանատուները այդ ժամանակահատվածում պարբերաբար այցելել են ճամբարներ՝ ծանոթանալու երեխաների առօրյային և հանգստի պայմաններին:
Նշենք նաև, որ երեխաներին բաժանվել է մարզական պարագաներ և մարզահագուստ: Նրանց փոխադրումը կատարվել է հարմարավետ ավտոբուսներով, որոնց, անվտանգությունն ապահովելու նպատակով, ուղեկցել է Ճանապարհային ոստիկանությունը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



