«ԻԼ-76» ինքնաթիռը 12-րդ թռիչքով Խոսրովի անտառում շարունակում է հետմարման աշխատանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այս պահի դրությամբ ինքնաթիռն իրականացնում է 12-րդ թռիչքը: Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: ՀՀ ԱԻՆ 42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



