PKK-ն թուրքական Հաքքարիում մեքենա է պայթեցրել անվտանգության վարչության շենքի դիմաց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հոկտեմբերի 21-ի գիշերը պայթուցիկով բեռնավորված մեքենա է պայթեցրել անվտանգության վարչության շենքի դիմաց:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունից հետո քուրդ զինյալները սկսել են կրակել շենքի ուղղությամբ: Կատարվածի հետևանքով մեծապես տուժել է անվտանգության վարչության շենքը, սակայն մարդկային կորուստներ չեն գրանցվել:
Թուրքական իրավապահ մարմինների կողմից պատասխան գործողությունների անցնելու հետևանքով քուրդ զինյալները մթության մեջ կարողացել են փախչել: Նրանց հայտնաբերելու նպատակով սկսել է լայնամասշտաբ գործողություն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



