Սաուդյան Արաբիայի թագավորական պալատը հայտնել է արքայազնի մահվան մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի թագավորական պալատը հայտարարել է, որ մահացել է արքայազն Բանդար բին Ֆադ բին Սաադ բին Աբդուլրահման Ալ Սաուդը, հայտնում է SPA գործակալությունը:
Արքայազնը կյանքից հեռացել է չորեքշաբթի, հինգշաբթի արարողություն կկատարվի, որի ընթացքում աղոթքներ կհնչեն: Նրա մահվան պատճառը չի հաղորդվել:
Մոտ 10 օր առաջ՝ օգոստոսի 8-ին, թագավորական պալատը հայտարարել էր եւս մեկ արքայազնի՝ Սալման բեն Աբդալլահ բեն Թուրք Ալ Սաուդի մահվան մասին: Eremnews գործակալությունը, վկայակոչելով հանգուցյալի մտերիմներին, հայտնել էր, որ արքայազնը 26 տարեկան էր, իսկ մահվան պատճառը սրտի նոպան էր:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



