Պենտագոնը հերքել է սիրիական ընդդիմությանը քիմիական զենք մատակարարելու մեղադրանքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պաշտպանության նախարարությունը երբեք քիմիական զինամթերք չի մատակարարել սիրիական ընդդիմությանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են գերատեսչության մամլո կենտրոնից:
«ԱՄՆ պաշտպանության նախարարության օգնությունը սիրիական ընդդիմությանը սահմանափակվել է այն խմբերով, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ: Այդ օգնությունը երբեք չի ներառել որևէ քիմիական նյութ, որոնք դուք նկարագրել եք», - ասվում է Պենտագոնի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել էր, որ գրոհայինների լքած պահեստներում նյարդայնացնող բնույթի քիմիական նյութեր են հայտնաբերվել, որոնք արտադրվում են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



