Երևանի Բագրատունյաց-Արտաշիսյան և Արշակունյաց-Նժդեհի խաչմերուկներում երթևեկությունը կփոփոխվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2017թ. օգոստոսի 17-ից Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց և Արշակունյաց պողոտա-Գ.Նժդեհի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Արտաշիսյան փողոցից դեպի Բագրատունյաց պողոտա՝ Իսակովի պողոտայի ուղղությամբ, և Արշակունյաց պողոտայից դեպի Գ. Նժդեհի փողոց՝ Արցախի պողոտայի ուղղությամբ, երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



