Թուրքիայում ձերբակալված ռուսաստանի քաղաքացին հրաժարվում է հայրենիք արտահանձվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում նախորդ շաբաթ ձերբակալված և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ մեղադրվող Ռուսաստանի քաղաքացի Ռենատ Բակիևը հրաժարվում է հայրենիք արտահանձնվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև գործում է մեղադրյալների փոխադարձ արտահանձման համաձայնագիր, այդ թվում պատիժը հայրենիքում կրելու: Արտահանձման գործընթացն սկսելու համար անհրաժեշտ է միայն դատապարտյալի համաձայնությունը: Բակիևը այդ համաձայնությունը չի տվել և հանդես չի եկել դրա հետ կապած որևէ հայտարարությամբ:
Թուրքիայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Ռենատ Բակիևը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման:
Ռուսաստանի քաղաքացին մեղադրվում է Ինջիրլիքի ռազմաբազայի և Ալևիական ասոցիացիայի դեմ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
Թուրքական ոստիկանության հաղորդմամբ`ձերբակալված տղամարդը հայհոյել է Թուրքիայի հասցեին ու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:



