Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավիատոմսերի թանկացումը Հայաստանում կապված է «պիկ սեզոնի» հետ. մեկնաբանություն պետական և մասնավոր հատվածից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավիատոմսերը Հայաստանում թանկացել են պահանջված ուղղություններով. թանկացումը պայմանավորված է «պիկ սեզոնով»: «Արմենպրես»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչությունից և ավիատոմսերի վաճառքով զբաղվող հայկական ընկերություններից:

Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը նկատեց, որ Հայաստանում ավիատոմսերի գները զգալի աճել են. թանկացման պատճառը պահանջարկի խիստ աճն ու համապատասխան առաջարկի բացակայությունն է: «Այս սեզոնին եւ մասնավորապես օգոստոսին տոմսերը թանկանում են եւ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում»,-ասաց նա:

Թե որքանով են թանկացել տոմսերը կհրապարակի վիճակագրական ծառայությունը: «Ավիատոմսերի գները աստիճանաբար կսկսեն նվազել արդեն սեպտեմբերին: Այդ ժամանակ պահանջարկը կնվազի եւ շուկան կկարգավորվի»,-ասաց Աննա Չոբանյանը:

Նրա խոսքով՝ երբ պահանջարկը խիստ աճում է, էկոնոմ կլասի տոմսերը շատ ավելի շուտ են սպառվում  եւ մնում են բարձր կամ բիզնես կլասի տոմսերը:

Անդրադառնալով ուղեւորահոսքի աճին, Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետն ասաց, որ ամեն ամսվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ 30 տոկոսի աճ ունենք: «2016 թվականի մեր տարեկան ցուցանիշը փակվել է աննախադեպ աճով եւ 1992 թվականից ի վեր նման ցուցանիշ չի գրանցվել Հայաստանում: Հետաքրքիրն այն է, որ ներգնա ուղեւորահոսքն ավելի շատ է եղել, քան արտագնան: Մարդիկ ավելի շատ գալիս են, քան գնում»,-հավելեց նա:

Ավիատոմսեր վաճառքով զբաղվող ընկերությունները տեղեկացրին, որ թանկացումն արձանագրվել է մի քանի ուղղություններով՝ պայմանավորված օգոստոս ամսին՝ թեժ սեզոնով: «Մասնավորապես թանկացել են դեպի Բարսելոնա և իտալական քաղաքներ ուղղություններով ավիատոմսերը՝ 300 եվրոյով»,-ասաց «Աէրոմիքս տուր» տուրիստական գործակալության տնօրեն Թամարա Սարգսյանն ու հավելեց, որ սեպտեմբերի կեսին ավիատոմսերի գները սովորաբար նորից իջնում են:

Ավիաընկերությունների փաստմամբ՝ թանկացել են հիմնականում բարձր պահանջարկ ունեցող ուղղությունների տոմսերը: Իսկ թանկացման չափը կախված է ծանրաբեռնվածությունից: Նշում են՝  ամենապահանջված ուղղություններից թանկացել են նաև Երևան-Մոսկվա, Երևան-Կիև չվերթի տոմսերը: 

«Երևան-Մոսկվա տոմսի թանկացումը երևի թե պայմանավորված է նրանով, որ ամռանը շատ մարդիկ են եկել Հայաստան և հիմա հետ են դառնում՝ կապված դպրոցական, ուսումնական շրջանը սկսելու հետ: Դեպի Մոսկվա ավիատոմսերը թանկացել են մոտ 120.000 դրամով»,-ասացին «Դուբայ տուր» ընկերությունից:

Ուկրաինական ուղղությամբ ավիատոմսերի վաճառքով զբաղվող «Կարինե թրավել» ընկերությունից ևս հաստատում են տոմսերի գների թանկացման փաստն ու որպես պատճառ նշում «պիկ սեզոնը»:

 

ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր Կամենդատյան