Հարթ և փափուկ ոտքեր ունենալու համար պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել. խորհուրդներ՝ մաշկաբանից
ԼԱՅՖ
Life.panorama.am-ը գրում է.
Ամռանը ձեռքերի և ոտքերի խնամքը դառնում է առաջնային, քանի որ խնամված մաշկը, մշակված եղունգները և անթերի լաքը գեղեցիկ տեսքի գրավականն են:
«Ոտնաթաթը մեր հենաշարժողական ֆունկցիան կատարող ամենակարևոր օրգանն է, որի վրա է ընկնում ողջ մարմնի ծանրությունը: Հետաքրքիր է, որ մեզանից ցանկացածը իր կյանքի ընթացքում անցնում է շուրջ 200.000կմ, հետևաբար անկախ եղանակից, մենք պետք է հոգ տանենք մեր ոտքերի մասին: Ամռանը հատկապես, երբ ամբողջությամբ փոխում ենք զգեստապահարանը, անցնում ենք բաց կոշիկների, սանդալների, շատերը կանգնում են փաստի առաջ՝ կրունկների ճաքեր, փակ կոշիկներից առաջացած կոշտուկներ, կոշտացած մաշկ, անխնամ ոտնաթաթ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց «Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոնի բժիշկ-մաշկաբան՝ Սյուզաննա Գևորգյանն ու վստահություն հայտնեց՝ ոտքերի խնամքի համար մեծ գումարներ հարկավոր չեն:
«Հարթ և փափուկ ոտքեր ունենալու համար պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել, հետևողական խնամքը բավական կլինի ոտնաթաթի առողջ և գեղեցիկ տեսքն ապահովելու համար»,- նշեց բժիշկը:
Շարունակությունը՝ այստեղ:




















































