Պոգբա. Անհատական վիճակագրությունը լավ բան է, բայց նշանակություն ունեն միայն տիտղոսները
ՍՊՈՐՏԱնգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Վեստ Հեմի» (4:0) դարպասաը գրաված «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար կարեւորը թիմային տիտղոսներն են:
«Հույս ունեմ, որ կկարողանամ ավելի շատ գոլեր խփել եւ այս մրցաշրջանում դարպասաձողին չեմ խփի այդքան շատ, որքան անցած մրցաշրջանում: Ես գիտեմ, որ կունենամ գոլային պահեր, բայց գլխավորը թիմային արդյունքն է: Կարեւոր չէ, թե ով շատ գոլ կխփի, կարեւոր է միայն թիմի հաղթանակը: Անհատական վիճակագրությունը լավ բան է, բայց նշանակություն ունեն միայն տիտղոսները»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը 2016թ. ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո 9 անգամ հարվածել է դարպասաձողին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



