ԱՄՆ-ը 2009 թվականից հետո առաջին անգամ Եգիպտոսի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն այս տարի վերջին ութ տարվա ընթացքում Եգիպտոսի հետ համատեղ «Պայծառ աստղ» (Bright Star) զորավարժություններ կանցկացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով CNN հեռուստաընկերությանը:
Հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ զորավարժություններում, որոնք ավանդաբար անց են կացվել երկու տարին մեկ անգամ, այս անգամ ներառված կլինեն համեմատաբար ոչ մեծ քանակությամբ ԱՄՆ-ի զինծառայողներ՝ շուրջ 200 մարդ:
Սա կլինի ամերիկա-եգիպտական առաջին համատեղ զորավարժությունը 2009 թվականից հետո: Այն ժամանակ ԱՄՆ-ի կողմից դրան մասնակցել են շուրջ 1,3 հազար զինծառայողներ:
2011 թվականին «Պայծառ աստղ» զորավարժությունը որոշվել էր չանցկացնել Եգիպտոսում քաղաքական անկայունության պատճառով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



