Ադրբեջանի բյուջեում 354,9 մլն մանաթի ճեղքվածք է առաջացել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2017-ի հունվար-հուլիսին Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 9 մլրդ 410,7 մլն մանաթ, ծախսերը` 9 մլրդ 765,6 մլն մանաթ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդմամբ` այդ երկրի բյուջեում առաջացած ճեղքվածքը ընթացիկ տարվա հունվար-հուլիսին կազմել է 354,9 մլն մանաթ:
Ադրբեջանը նավթի համաշխարհային գների և պահանջարկի նվազման հետևանքով հայտնվել է տնտեսապես անկայուն վիճակում:
Ադրբեջանում, որի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, մոտ տարիներին զգալի տնտեսական կայունացում չի սպասվում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



