Լոնդոնում փակել են մետրոյի կայարանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեքշաբթի փակվել է Լոնդոնի մետրոյի «Հոլբորն» կայարանը՝ հակահրդեհային ազդանշանի գործարկման պատճառով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Լոնդոնի Transport for London (TfL) տրանսպորտային օպերատորի կայքում։
Գերատեսչությունում նշել են, որ կայարանը փակվել է «հակահրդեհային ազդանշանին արձագանքելու անհրաժեշտության պատճառով»։
TfL-ի Twitter-ի օգտահաշվում նշվել է «անսարք գնացքի» մասին։
Սոցկայքերի օգտարերը գրում են , որ կայարանում «աղմուկից հետո ծուխ է բարձրացել, կայարանը տարհանել են»։
Ներկայում գնացքների տեղաշարժը կանգնեցված է «Ռայսլիփ գարդեսն» եւ «Արեւմտյան Ռայսլիփ» կայարանների, ինչպես նաեւ «Լիվերպուլ սթրիթ» եւ «Ուայթ Սիթի» կայարանների միջեւ։ Գործել է նաեւ «Արեւմտյան Ռայսլիփ» կայարանի ազդանշանային համակարգը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



