Շանը համբուրելը կարող է ծանր հետևանքներ ունենալ. Գիտնականներ
ԼԱՅՖ
Նորզելանդացի գիտնականները երկարատև հետազոտությունից հետո հայտարարել են, որ ընտանի կենդանիները կարող են հակաբիոտիկների ներգործությունից զերծ վարակներ փոխանցել մարդուն: Դրանք հիմնականում միզազատող ուղիների վարակներ են հարուցում:
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մանրէների զգալի մասը տարածվում է արտաթորանքի միջոցով: Իսկ այս երևույթը բացատրվում է նրանով, որ բնական կարիքներ հոգալուց հետո կենդանիները մաքրում են իրենք իրենց, այնուհետև լիզում մարդկանց, այսպիսով տարածելով վարակները:
Գիտնականները խորհուրդ են տալիս չափազանց ուշադիր ու հետևողական լինել և շան հետ շփումներից հետո պարտադիր լվանալ ձեռքերը, ինչպես նաև խուսափել ընտանի կենդանու հետ չափազանց սերտ շփումներից:
Արդեն առաջացած վարակից հետո բուժման բացակայության դեպքում մարդկանց մոտ կարող է պարոդոնտիտ առաջանալ, որին հաջորդում է ծնոտի ոսկորների թուլացումը, ատամների թափումը։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































