Բեռլինում տղամարդը պղծել է զոհված խորհրդային զինվորների հուշարձանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեռլինում անհայտ տղամարդը պղծել է զոհված խորհրդային զինվորներին նվիրված հուշարձանը: Այս մասին հայտնում է Berliner Morgenpost-ը:
Հուշարձանը տեղակայված է Բեռլինի կենտրոնում՝ Թիրգարթեն թաղամասի հունիսի 17-ի փողոցում: Սկզբից տղամարդը միզել, այնուհետև թքել է հուշարձանի վրա:
Ոտիկանության տվյալների համաձայն՝ տղամարդն արտահայտվել է նացիոնալ-սոցիալիզմի օգտին, իսկ ձերբակալության պահին վիրավորանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին:
Նշվում է, որ տղամարդուն արգելվել է մուտք գործել հուշահամալիրի տարածք: Դրանից բացի, նա պատասխանատվություն կկրի զոհվածների հիշատակն անարգելու համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



