«Խոսրովի անտառ»-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար ժամը 17:00-ի դրությամբ 63 փրկարար, ՀՀ ՊՆ 124 զինծառայող. 19 բնապահպան, անտառտնտեսության 40 աշխատակից իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Նախնական տվյալների համաձայն ՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:
ՌԴ ԱԻՆ-ը հրդեհաշիջման աշխատանքների նպատակով Հայաստան է ուղարկում «Իլ 76» ինքնաթիռը: Այն Էրեբունի օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 19:20-ին:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



