Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա. ընթանում է հետաքննություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իսրայելական «Հաարեց»-ը, ըստ դիմումի՝ Ադրբեջանը պահանջել է ընկերությունից գնվելիք Orbiter 1K անօդաչու թռչող սարքերը փորձարկել հայկական դիրքերի ուղղությամբ:

Իսրայելի պաշտպանության նախարարությունում նման դիմումի առկայության մասին օգոստոսի 13-ին հաղորդել էր «Մաարիվ» թերթը:

Aeronautics Defense Systems ընկերությունն, այնուամենայնիվ, կտրականապես հերքում է, թե իր աշխատակիցները երբևէ նման փորձարկում են արել: Ընկերությունից շեշտել են, որ իրենք երբեք «անօդաչու սարքերի փորձարկումներ չեն իրականացնում կենդանի թիրախների վրա, ինչն այդպես է նաև այս դեպքի համար»: «Aeronautics-ը սպառողներ ունի աշխարհի շուրջ 50 երկրներում և իր արտադրանքը վաճառում է միայն Պաշտպանական արտահանման վերահսկողական գործակալության հավանությամբ: Գործողությունն իրականացվել է միայն գնորդի (խմբ.- Ադրբեջանի) կողմից և իր պատասխանատվությամբ: Aeronautics-ն անօդաչու սարքերի փորձարկումներ չի իրականացնում կենդանի թիրախների վրա, ինչը ճշմարիտ է նաև այս դեպքի համար »

«Մաարիվ»-ի փոխանցմամբ, սակայն, ադրբեջանական կողմից սպառնալիքներից հետո ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներից ոմանք անձամբ են փորձարկել սարքերը, որոնք, սակայն, չեն հարվածել թիրախին և ընկել են հայկական դիրքերից շուրջ 100 մետր հեռավորության վրա:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հարցի առնչությամբ նշել է. «Որպես կանոն, պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական արտահանումներին առնչվող հարցերը: Այս դիմումն ուսումնասիրվում է նախարարության համապատասխան մարմինների կողմից»: Aeronautics Defense Systems-ի ուղղված բողոքն ուսումնասիրում է Իսրայելի պաշտպանական գերատեսչության մասնագիտացված մարմինը՝ Պաշտպանական արտահանման վերահսկողական գործակալությունը:

Ընկերության կայքում նշվում է, որ Orbiter 1K-ն կարող է տեղափոխել 1-2 կիլոգրամանոց պայթուցիկներ:

«Հաարեց»-ը հիշեցնում է, որ Ադրբեջանը նախկինում ևս հայկական ուժերի դեմ կիրառել է իսրայելական ԱԹՍ-ներ, մասնավորապես, 2016 թ-ի ապրիլին Israel Aerospace Industries ընկերության արտադրության Harop տիպի ԱԹՍ-ն խոցել է հայ կամավորների ավտոբուսը, ինչի արդյունքում յոթ հոգի մահացել է:

Թերթը մեջբերել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով ասել էր, որ իր երկիրն Իսրայելից ձեռք է բերել շուրջ 5 միլիարդ դոլարի զինամթերք, իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Բաքու կատարած այցի ընթացքում նշել էր երկարամյա ռազմական համագործակցության մասին: «Հաարեց»-ը նշում է, որ, ըստ որոշ հաղորդումների, Ադրբեջանը Իսրայելից գնել է ռադիոտեղորոշիչ ու անօդաչու թռչող սարքեր, ինչպես իսրայելական Tavor տեսակի հրազեն:

 

Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին