Օրվա բաղադրատոմս. Տորթ «Սնիկերս»
ԼԱՅՖԲաղադրամասեր՝
1 տուփ սերուցքային կարագ
1 տուփ խտացրած կաթ
500 գրամ կաթնային թխվածքաբլիթ
200 գրամ թթվասեր
250 գրամ արախիս
4 ճաշի գդալ կակաոյի փոշի
2 ճաշի գդալ շաքարի փոշի
Պատրաստման եղանակ՝
Կարագը հալեցնել, ավելացնել խտացրած կաթը ու հարել։

Թխվածքաբլիթը մանրացնել։

Ավելացնել ընդհանուր զանգվածին։

Լցնել հարմար ամանի մեջ՝ 3 սմ հաստությամբ։
Վրան լցնել արախիսը։

Շաքարի փոշին, կակաոն, թթվասերը միախառնել։ Դնել կրակին։ 5-7 րոպե եռացնել, վերցնել կրակին, ավելացնել մի փոքր կտոր կարագ։

Լցնել արախիսի շերտի վրա ու դնել սառնարան 2 ժամ։
.png)
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



