ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Լատինական Ամերիկայի երկրներ կայցելի։ Կիրակի, օգոստոսի 13-ին նա կժամանի Կոլումբիա, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսի հետ, փոխանցում է AP-ն։
Այցը տեղի է ունենում Վենեսուելայում լարված իրադրության եւ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրավիճակը հարթելու «ռազմական տարբերակների» մասին հայտարարությունների ֆոնին։
Փենսը կայցելի նաեւ Արգենտինա, Չիլի եւ Պանամա։



