Վիրջինիայում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈստիկանական ուղղաթիռ է կործանվել ամերիկյան Շառլոտսվիլ քաղաքի շրջանում (Վիրջինիա), որտեղ ավելի վաղ ավտոմեքենան մխրճվել էր ցուցարարների բազմության մեջ։ Վթարի հետևանքով 2 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է տեղի Daily Progress պարբերականը։ Ականատեսների խոսքով՝ ուղղաթիռը ցածր բարձրության վրա է թռչել իրենց տների գլխավերևում, ինչից հետո ընկել է մոտակա անտառը։ Դեպքը տեղի է ունեցել Birdwood գոլֆ ակումբի մոտ։ Ցամաքում գտնվողներից ոչ ոք չի տուժել՝ նշել են ոստիկանությունում։ Վթարի պատճառները հայտնի չեն։ Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



