Ռեյ Լյուիս. Մայքլ Ջորդանը զղջացել է Վաշինգտոն Ուիզարդսում ելույթ ունենալու համար
ՍՊՈՐՏԱմերիկյան ֆուտբոլի լեգենդար խաղացող Ռեյ Լյուիսը հայտարարել է, որ NBA-ի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանը զղջացել է «Վաշինգտոն Ուիզարդսի» կազմում հանդես գալու համար:
«Ջորդանն ասաց ինձ. «Միակ բանը, ինչի համար զղջացել եմ, դա այլ թիմի խաղաշապիկ կրելն էր»»,- հայտարարել է Լյուիսը «FOX Sports 1»-ի եթերում:
Հիշեցնենք, որ Ջորդանը 3-ամյա դադարից հետո երկու մրցաշրջան անցկացրել է «Վաշինգտոնի» կազմում: Մինչ այդ նա 13 տարի հանդես է եկել «Չիկագո Բուլզի» կազմում և երբեք չի տեղափոխվել NBA-ի այլ թիմ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



