Լեհաստանում ամպրոպից 5 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանի հարավային հատվածներում ամպրոպի ու ուժեղ քամու հետևանքով տարբեր շրջաններում արձանագրվել է մահվան 5 դեպք: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նաև վիրավորվել է 28 մարդ:
Մասնավորապես, Զապորա բնակավայրում ծառի ընկնելու պատճառով մահացել է 48-ամյա տղամարդը:
Դրանից բացի, Սուշեկ քաղաքի մոտակայքում գտնվող ճամբարներից մեկում երկու անչափահաս երեխա մահացել է արմատախիլ եղած ծառի ընկնելու հետևանքով: Մահվան դեպքեր են գրանցվել նաև այլ շրջաններում:
Ներկայում ամպրոպի և ուժեղ քամիների պատճառով մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



