Լիվերպուլի գլխավոր մարզիչը` հրաժարագների մասին. Նույնիսկ Մեսսիի տեղափոխությունն այլ ակումբ ավելի հավանական է դարձել
ՍՊՈՐՏԱնգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, որ Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ մեծ ազդեցություն կթողնի ֆուտբոլում: Ըստ գերմանացի մասնագետի` այժմ ամեն ինչ հնարավոր է դարձել:
«Նախկինում անհնար էր գնել թիմի առաջատար ֆուտբոլիստի տրանսֆերը: Այժմ Մեսսիի տեղափոխությունն այլ ակումբ ավելի հավանական է դարձել:
Անցյալում դա պարզապես անհնար կթվար: «Բարսելոնան» Մեսսիի հրաժարագինը հենց այնպես է կազմել` չկարծելով, որ հետագայում կհայտնվի ինչ-որ մեկը և կվճարի այդ գումարը»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Goal»-ը` հղում անելով «DAZN»-ին:
Հիշեցնենք, որ Մեսսիի հրաժարագինը կազմում է 300 մլն եվրո
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



