Փոթորիկը Լեհաստանում հինգ մարդու մահվան պատճառ է դարձել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնսպասելի փոթորիկը Լեհաստանում հինգ մարդու մահվան պատճառ է դարձել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցները։
Զոհվել են երկու աղջիկներ, ովքեր իրենց հասակակիցների հետ հանգստանում էին ամառային ճամբարում։ Ուժեղ քամու պատճառով գիշերը նրանց վրանի վրա ծառեր են ընկել։ Բացի այդ՝ մոտ 20 երեխա վնասվածքներ է ստացել։
Եւս երեք մարդ նույնպես զոհվել է արմատախիլ եղած ծառերի ընկնելու հետեւանքով։
Բացի դրանից փոթորկի հետեւանքով մոտ 500 հազար տներ են հոսանքազրկվել Լեհաստանի հյուսիսային ու հարավային շրջաններում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



