«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարմանը մասնակցում է 41 հրշեջ- փրկարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 14 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 4 հրշեջ-փրկարար, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 3, Մասիսի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերից 6-ական և Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից՝ 8 հրշեջ-փրկարար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայրում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



