Լեհաստանում ամպրոպից 5 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանի հարավային հատվածներում ամպրոպի ու ուժեղ քամու հետևանքով տարբեր շրջաններում արձանագրվել է մահվան 5 դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նաև վիրավորվել է 28 մարդ:
Մասնավորապես, Զապորա բնակավայրում ծառի ընկնելու պատճառով մահացել է 48-ամյա տղամարդը: Դրանից բացի, Սուշեկ քաղաքի մոտակայքում գտնվող ճամբարներից մեկում երկու անչափահաս երեխա մահացել է արմատախիլ եղած ծառի ընկնելու հետևանքով: Մահվան դեպքեր են գրանցվել նաև այլ շրջաններում:
Ներկայում ամպրոպի և ուժեղ քամիների պատճառով մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



