Վենեսուելան ռազմական միջամտության մասին Թրամփի խոսքերից հետո նրան մեղադրել է ծայրահեղականության մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը. Թրամփը հնարավոր էր համարել Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողության անցկացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Դա բարձրագույն ծայրահեղության ակտ է: Միացյալ Նահանգներում կառավարում է ծայրահեղական վերնախավ, և անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ է կատարվում, ինչի կհանգեցնի դա աշխարհում»,- հայտարարել է նախարարը:
Նախօրեին Թրամփն իր հայտարարության մեջ նշել էր, որ չի բացառում Վենեսուելայում ռազմական գործողության անցկացումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



