5 պարզ կանոն, որի շնորհիվ հավի կրծքամիսը անհավանական համեղ է ստացվում
ԼԱՅՖ
Հավի միսը շատ սիրելի ուտելիք է գուրմանների համար:
Բայց հավի կրծքամիսը բավականին չոր է ստացվում, հատկապես երբ այն պատրաստում են ջեռոցում:
EnterTrain-ը Ձեզ է առաջարկում լավագույն բաղադրատոմսը, որպեսզի հավի կրծքամիսը ստացվի հյութալի, նրբահամ:
Հավի հյութեղ կրծքամիս
Բաղադրիչներ
- 4 կտոր հավի կրծքամիս
- 1 ճաշի գդալ բուսայուղ
- ½ թեյի գդալ կարմիր պղպեղ
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Թասի մեջ լցրեք տաք ջուր և աղ, խառնեք այնքան մինչև աղը լուծվի: Ջրի մեջ դրեք հավի կրծքամիսը և թողեք 15 րոպե: Հետո հանեք և չորացրեք թղթե անձեռոցիկներով:
2 Խոզանակի օգնությամբ քսեք բուսայուղ կրծքամսի վրա բոլոր կողմերից:
3 Առանձին ափսեի մեջ խառնեք աղը, պղպեղը, կարմիր պղպեղը և այլ համեմունքներ՝ ցանկության դեպքում: Ստացված զանգվածով պատեք կրծքամիսը:
4 Միսը պետք է եփել նախօրոք լավ տաքացված ջեռոցում: Ձեզ անհրաժեշտ կլինի մոտավորապես քսան րոպե, հյութեղ կրծքամիսը պատրաստելու համար:
5 Հանեք ջեռոցից կրծքամիսը, և ծածկեք այն փայլաթիթեղով, թողեք մի քանի րոպե:
Այս բաղադրատոմսի գաղտնիքը նրանում է, որ միսը թրջվում է ջրում և պատրաստվում է բարձր ջերմաստիճանի տակ: Այս եղանակով պատրաստված կրծքամիսը պահպանում է բոլոր օգտակար նյութերը:
Աղբյուր | http://entertrain.1in.am/am/entarm/23982




















































