Հինգ նշան, որ հանդիպում ես այնպիսի մեկի հետ, որն արժանի է հավերժ կողքիդ լինելուն
ԼԱՅՖ
կարողանում է լսել
Նա անկեղծ հետաքրքրությամբ լսում է, թե ինչ եք պատմում, եւ չի շեղվում հեռախոսի կամ համակարգչի ուղղությամբ, եթե նույնիսկ զրույցն առօրյա բաների մասին է:
2. Նա ձգտում է լավ տեսք ունենալ
Նա հարգում է ինքն իրեն, հարգում է ձեզ՝ հոգ տանելով իր տեսքի մասին: Խոսքը տարրական մաքրասիրության եւ կոկիկ տեսքի մասին է:
3. Նա բարի է ուրիշների հանդեպ
Նա հարգալից է խոսում ինչպես իր ղեկավարի, այնպես էլ դռնապանի կամ մատուցողի հետ: Նա կարողանում է նաեւ հանդարտեցնել լաց լինող երեխային:
4. Նա լավ է վարվում կանանց հետ
Ճիշտ է, որ շատ բան կարելի է ասել տղամարդու մասին՝ տեսնելով, թե նա ինչպես է խոսում մոր, քրոջ, տատիկի մասին: Հարգանքը հարգանք է մնում, եւ եթե նա հարգում է նրանց, կհարգի նաեւ ձեզ:
5. Նա սիրում է կենդանիների
Մի բան է, երբ նա չի համաձայնում տանը կենդանի պահել, այլ բան, երբ նա ագրեսիվ է այլոց հանդեպ, այդ թվում՝ կենդանիների: Եթե նա դաժանություն է ցուցաբերում, դա խոսում է նրա հոգեբանական խնդիրների մասին, եւ վաղ թե ուշ դա կարող է արտահայտվել նաեւ մարդկանց հետ հարաբերություններում:




















































