Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Օգոստոսի 10-ին Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն (նստավայրը՝ Մեխիկո) իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիկայի Հանրապետության նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում նախագահ Սոլիսը մեծ ակնածանքով է խոսել հայ ժողովրդի պատմության և համաշխարհային քաղաքակրթությունում ունեցած նշանակալի ներդրման մասին՝ մեծապես կարևորելով Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը:

Դեսպան Այվազյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է Կոստա Ռիկայի հետ ծավալելու փոխշահավաետ և առարկայական համագործակցություն:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հիմնախնդիրների և դրանց հանգուցալուծման ուղիների շուրջ: Նախագահ Սոլիսի խնդրանքով դեսպան Այվազյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը և այդ գործընթացում առկա խոչընդոտները: Այս համատեքստում Կոստա Ռիկայի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Զրույցի ավարտին նախագահ Սոլիսը խնդրել է իր ջերմագին բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության Նախագահին և բարեկամ հայ ժողովրդին:

Օգոստոսի 9-ին դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել էր Կոստա Ռիկայի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի նախարար Մանուել Գոնսալես Սանսին:

Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվել էին երկկողմ օրակարգի զարգացման, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, փոխայցելությունների կազմակերպման, միջազգային տարբեր կազմակերպություններում համագործակցության հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Կողմերը մտքեր էին փոխանակել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջաններում աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Դեսպան Այվազյանը հանգամանալից ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Կոստա Ռիկա այցի ընթացքում դեսպան Այվազյանը հանդիպումներ է ունեցել էկոնոմիկայի, արդյունաբերության և առևտրի նախարար Ջանինա Ռոմերոյի, հանրային կրթության նախարար Սոնիա Մոռայի, մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Սիլվի Դուռանի, Օրենսդիր ժողովի (խորհրդարանի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դաննի Հեյլինգի, Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խմբի անդամների և արտաքին գերատեսչության մի շարք ներկայացուցիչների նետ:

Այցի ավարտին Հայաստանի դեսպանը հանդիպել է նաև Կոստա Ռիկայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային