«Արսենալ»-ը հաղթեց «Բավարիա»-ին. Չեմպիոնների լիգա
ՍՊՈՐՏԿայացան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները:
Տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը 2-0 հաշվով հաղթեց «Բավարիա»-ին: Նույն խմբում «Օլիմպիակոս»-ը նվազագույն հաշվով առավելության հասավ Զագրեբի «Դինամո»-ի նկատմամբ: E խմբում «Բարսելոնա»-ն հաղթեց «Բատե»-ին (0-2), իսկ Լևերկուզենի «Բայեր»-«Ռոմա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (4-4): G խմբում «Պորտու»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Մաքքաբի»-ի դարպասը, «Դինամո» (Կիև)-«Չելսի»` 0-0: H խմբում «Զենիթ»-ը 3-1 հաշվով հաղթեց «Լիոն»-ին, «Վալենսիա»-ն` «Գենտ»-ին (2-1):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, խմբային փուլի մյուս խմբերի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 21-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



