Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ահա, թե ինչու են սիրուհիները տանում ուրիշների ամուսիններին. կնոջ պատմությունը, ով 5 տարի ամուսնացած տղամարդու հետ է ապրել

ԼԱՅՖ

2012 թ. մարտ
«Այսօր Ռոբն առաջին անգամ իմ անկողնում էր: Ես նույնիսիկ մի քիչ շփոթվեցի: Նա պարզապես հիասքանչ է: Ռոբը 10 տարով մեծ է ինձնից (39 տարեկան է), ու ես կարծում եմ՝ նա մի քիչ նման է Բեն Աֆլեկին:
Ռոբը հիփոթեքային վարկերի գծով խորհրդատու է: Երբ նա առաջին անգամ մտավ անշարժ գույքի մեր գործակալություն, բոլոր աղջիկներն ուշաթափվում էին:

Մենք այցեքարտեր փոխանակեցինք աշխատանքային հարցերով իրար զանգահարելու հաար, բայց նա բառացիորեն ինձ ողողեց էլեկտրոնային նամակներով և SMS-ներով:
Մի քանի անգամ մենք միասին ճաշել ենք: Երբ նա կողքիս էր, որովայնիս մեջ թիթեռներ էին խաղում: Այսօր շամպայնը մեզ ստիպեց համբուրվել և բերեց իմ անկողնու մոտ: Բարեբախտաբար Լյուսին՝ իմ սենյակակիցը, ուղևորության մեջ չէր:
Ես միայնակ էի 3 տարի… Ռոբն ինձ խենթ է թվում: Եվ նրա հետ սեքսը պարզապես հիասքանչ է: Բայց մեկ խնդիր կա…
Ռոբը չի կարող իմ տղամարդը լինել: Նա ամուսնացած է և կնոջ հետ երկվորյակ աղջիկների է մեծացնում՝ 6 տարեկան: Հիմա նա արդեն պետք է իր տան շեմից ներս մտնի…

2012 թ. օգոստոս


Վաղուց ես երդվել եմ, որ ոչ մի դեպքում չեմ հանդիպի ամուսնացած տղամարադու հետ: Բանն այն է, որ հայրս դավաճանել է մորս… Ես դեռահաս էի, երբ այդ մասին իմացա, ու մինչև հիմա նրան չեմ ներել:
Հիմա ճակատագիրն ինձ անակնկալ մատուցեց. ես հայտնվեցի սիրուհու դերում… Այդ գիշերվանից հետո ես ինձ երդվեցի, որ դա առաջին և վերջին անգամն է: Բայց Ռոբն ուրիշ ծրագրեր ուներ:
Մեր երկրորդ գիշերը մենք հյուրանոցում անցկացրինք: Նա նույնիսկ ամուսնական մատանին չէր հանում…
Հիմա մենք հանդիպում ենք շաբաթական մեկ անգամ: Ռոբն ինձ թանկարժեք նվերներով է ողողոմ: Նախ մենք ընթրում ենք ռեստորանում, հետո հյուրանոց ենք գնում:
Ռոբն ինձ ասել է, որ իր կինը՝ Քելլին, մտերմությամբ հետարքրքված չէ աղջիկների ծնվելուց հետո: Այդ պատճառով ինքը բոլորովին մեղք չի զգում:
Իմ ընկերուհի Լյուսին ինձ մշտապես հարցնում է Ռոբի մասին, բայց ես պատասխանում եմ, որ մենք միայն աշխատանքի բերումով ենք հանդիպում:

2012 թ. հոկտեմբեր


Ես Ռոբին խոստովանեցի, որ սիրում եմ իրեն: Ես չէի պատրաստվում սիրահարվել, բայց ոչինչ չկարողացա անել զգացմունքներիս հետ: Ռոբը պատասխանեց, որ ինքն էլ ինձ է սիրում:
Նա մտադիր է բաժանվել Քելլիից հաջորդ տարի: Ես անհամբերությամբ սպասում եմ՝ վերջապես երբ կվերանա մեր հարաբերությունները գաղտնի պահելու անհրաժեշտությունը:
Արդեն սիրտս խառնում է հյուրանոցներում սեքսից: Եվ չեմ համբերում Ռոբին ընկերներիս հետ ծանոթացնել:

2012 թ. դեկտեմբեր


Որպեսզի կինը ոչինչ չկասկածի, ես Ռոբին Նոր տարուն փողկապ նվիրեցի: Ամբողջ տոնական արձակուրդների ընթացքում մենք ուղիղ 5 րոպե խոսեցինք, մինչ նա զբոսնում էր շան հետ: Ես չկարողացա զսպել արցունքներս…
Իսկ ամենավատն այն է, որ ամբողջ արձակուրդի ընթացքում մայրս մշտապես հարցնում էր՝ արդյոք ինչ-որ մեկը կա իմ կյանքում:
Ես գիտակցում եմ, որ փչացնում եմ Ռոբի դուստրերի կյանքը: Բայց միևնույն է, անհամբերությամբ սպասում եմ՝ նա երբ կլքի Քելլիին:

2013 թ. նոյեմբեր


Այս տարի ես 30 տարեկան դարձա, աշխատավայրում պաշտոնս բարձրացրին, իսկ իմ ընկերուհի Լյուսին ամուսնացավ: Բայց Ռոբը մինչև հիմա կնոջ հետ է…
Նա ամեն անգամ պատճառներ է գտնում կնոջից չբաժանվելու համար: Նախ Ռոբն ասաց, որ Քելլիի մայրն է հիվանդացել, այդ պատճառով ինքը չի ուզում բաժանության մասին խոսել այդպիսի ծանր ժամանակ: Հետո նրանց ամուսնության տարեդարձն էր: Դրանից հետո մի շարք ուրիշ արդարացումներ:
Ես Լյուսիին պատմեցի Ռոբի մասին: Նա ասաց, որ ես հիմար եմ, նա երբեք չի հեռանա ընտանիքից: Կարծես նա իրավացի էր…

2014 թ. հունվար


Ամբողջ երեկո ես նայում էի Քելլիի լուսանկարները նրա ֆեյսբուքյան էջում: Նա գեղեցիկ շիկահեր է: Նրա ամբոջ շարքը լիքն է ընտանեկան լուսանկարներով, որոնցում նա Ռոբի և երեխաների հետ է:
Ես չեմ հավատում, որ նրանց միջև սեքս չկա: Նրանք շատ երջանիկ տեսք ունեն:

2014 թ. սեպտեմբեր


Քելլին մեր մասին ամեն ինչ գիտի…
Ես և Ռոբը Հռոմի տոմսեր գնեցինք հանգստյան օրերը միասին անցկացնելու համար: Օդանավակայանում Ռոբը մշտապես հեռանում էր. նրան Քելլին էր զանգահարում երեխաների հետ կապված: Հետո մեր կողքով ինչ-որ կին անցավ, և Ռոբը նրան տեսնելով՝ կավճի պես սպիտակեց:
Հռոմում մենք նյարդային պոռթկման շեմին էինք: Երբ տուն վերադարձանք, Ռոբը զանգահարեց ինձ և ասաց, որ մենք պետք է բաժանավենք: Քելլին կարդացել էր իմ հաղորդագրությունները նրա հեռախոսում:
Լյուսին հաճախ ինձ ծանոթացնում է իր ամուսնու ընկերների հետ, բայց ես չեմ կարողանում մտածել ոչ ոքի մասին՝ բացի Ռոբից…

2015 թ. մայիս


Ես նորից հանդիպում եմ Ռոբի հետ: Ճիշտ է, հիմա նա նույնիսկ չի ձևացնում, որ պատրաստվում է բաժանվել, իսկ ես նրան ոչ մի բանի մասին չեմ հարցնում:
Մեզ մոտ ոչ մի լավ բան չի ստացվի… Բայց ես անսահման ուրախ եմ, որ նա կողքիս է:
Հիմա ես մենակ եմ ապրում: Ռոբը գալիս է մի քանի ժամով՝ սեքսով զբաղվելու համար, իսկ ես ձևացնում եմ, թե ամեն ինչ նորմալ է:
Ռոբը նաև սարսափելի պարանոիդ է դարձել:

2016 թ. փետրվար


Ես շատ եմ մտածում, թե ինչպիսին կլիներ իմ և Ռոբի ապագան, եթե մենք նորմալ հարաբերություններ ունենայինք: Ամեն անգամ, երբ հյուր եմ լինում ընտանիքի, որը երեխա ունի, մեզ նրանց փոխարեն եմ պատկերացնում…
Ես նույնիսկ մտածում եմ, որ պետք է դադարեցնել հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելը: Հղիությունը Ռոբին ինձ հետ կկապեր: Նա ստիպված կլիներ ինչ-որ բան փոխել իր կյանքւմ և վերանայել Քելլիի հետ իր հարաբերությունները:

2017 թ. հունվար


Իմ կյանքում ամեն ինչ նախկինի պես է: Եթե ինչ-որ մեկն ինձ 5 տարի առաջ ասեր, որ ես այսքան ժամանակ սիրուհի կլինեմ, ես պարզապես կծիծաղեի:
Բայց ես դեռ հույս ունեմ, որ Ռոբն ուզում է ինձ հետ լինել:

2017 թ. մարտ

Նայելով ուրիշ սիրուհիների՝ ես զարմանում եմ, թե նրանց ինչպես է հաջողվել ամուսնուն տանել ընտանիքից: Ես ատում եմ ինձ, որ այդպես չստացվեց:
Բայց բանն այն է, որ ես շատ եմ սիրում Ռոբին: Եվ ես ավելի լավ է՝ նրան կնոջ հետ կիսեմ, քան ընդհանրապես առանց նրա ապրեմ…»:

Աղբյուր ‘ http://entertrain.1in.am/am/entarm/55427

 

Մարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը