Քաղաքային խորհուրդը Թեհրանի քաղաքապետի պաշտոնի համար առաջարկել է Մոհամադ Ալի Նաջաֆիի թեկնածությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանի քաղաքային խորհուրդը Մոհամադ Ալի Նաջաֆիի թեկնածությունն է առաջարկել Թեհրանի քաղաքապետի պաշտոնի համար։ Tasnim-ի փոխանցմամբ՝ նորընտիր Խորհրդի անդամները միաձայն քվեարկել են Նաջաֆիի օգտին։ Սակայն քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն այն բանից հետո, երբ Խորհուրդը կանցկացնի իր առաջին պաշտոնական նիստը։
66-ամյա Նաջաֆին ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։ Նա զբաղեցնում էր կրթության ու մշակույթի նախարարների պաշտոնները։ Նաեւ ղեկավարել է Իրանի մշակութային ժառանգության, արհեստագործների ու զբոսաշրջության հիմնադրամը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



