Ոտքերի կառուցվածքից կարելի է կանխատեսել մարդու բնավորությունը
ԼԱՅՖ
Մի խումբ գիտնականներ համոզված են, որ ոտքերի միջոցով կարելի է ճիշտ որոշել մարդու բնույթը, հասկանալ նրա բնավորության գծերը: Նրանք այսպիսի օրինակներ են բերում .
Եթե կինը կարճ ոտքեր ունի, նա հաստատակամ է իր որոշումներում, իրատես է և խնդիրները լուծում է հեշտությամբ, շուտ չի հուսալքվում: Այնուամենայնիվ, այս կանանց տրամադրությունը հաճախ է փոփոխվում, ինչն էլ ազդում է այլոց հետ փոխհարաբերությունների վրա:
Երկար ոտքեր ունեցող կանայք շատ նրբազգաց են և ռոմանտիկ, սիրում են երազել, իսկ կյանքում պատահած ամենափոքր խնդիրն իսկ նրանց շատ դժվար է թվում: Այս կանայք հազվադեպ են դավաճանում իրենց սկզբունքներին:
Կնոջ բնավորության մասին կարող է վկայել նաև նրա քայլվածքը: Երջանիկ և սիրված կինը թեթև ու գեղեցիկ քայլվածք ունի: Նա ասես ճախրում է: Իսկ այն կանայք, որոնք ոտքի թաթերը «ներս գցած» են քայլում, ամաչկոտ են, ունեն կոմպլեքսներ, նրանց հետ դժվար է շփման եզրեր գտնելը:




















































