Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է ՌԴ քաղաքացու ձերբակալման դեպքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարայում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Ադանայում Ռուսաստանի քաղաքացու ձերբակալման դեպքին:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Անկարայում ՌԴ դեսպանատունը հայտնել է, որ ռուսական կողմը ուսումնասիրություններ է իրականացնում իր քաղաքացու անձնական տվյալների և թուրքական ոստիկանության կողմից նրա նկատմամբ ներկայացված մեղադրանքների շուրջ:
Ռուսաստանի քաղաքացին մեղադրվում է Ինջիրլիքի ռազմաբազայի և Ալևիական ասոցիացիայի դեմ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
Թուրքական ոստիկանության հաղորդմամբ` ձերբակալված տղամարդն ընդունել է, որ ինքը ԻՊ անդամ է և հայհոյել է Թուրքիային ու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



