«Հայկական ժամանակ». Ո՞վ կնշանակվի ԼՂՀ Պնախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին Հայաստան տեղափոխելու հարցը լուծված է։ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հակոբյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:
ՀՀ ԶՈԻ գլխ. շտաբի պետի այլևս նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, ըստ լուրերի, նշանակվելու է ԼՂՀ Պնախարար: Այսինքն «ռակիրովկա» են անում: Քաղաքական շրջանակներում Հակոբյանին ՀՀ տեղավտխելը կապում էին ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի հետագա կարիերայի հետ: Բայց միևնույն ժամանակ, նույն շրջանակներում լուրեր կան, որ Հակոբյանը որոշ ժամանակ անց նշանակվելու է ՀՀ ԶՈԻ շտաբի պետ, քանի որ 1 տարի անց լրանալու է այժմ այդ պաշտոնը զբաղեցնող 63-ամյա Յուրի Խաչատուրովի ծառայության ժամկետը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



