Թուրքիայի կառավարությունը որոշել է փակել Սիրիայի հետ սահմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի կառավարությունը վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ, քննարկելով Սիրիայում առկա իրավիճակը, որոշում է կայացրել փակել թուրք-սիրիական սահմանային Ջիլվեգյոզու անցակետը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի կառավարության որոշմամբ` թուրք-սիրիական սահմանային այս հատվածը օգտագործվելու է միայն մարդասիրական օգնության փոխադրման նպատակով:
Ջիլվեգյոզու անցակետը փակ է լինելու առևտրական և այլ նպատակով մուտքի ու ելքի համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



