Հայաստանի բասկետբոլի հավաքականը ցավալի պարտություն կրեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուց
ՍՊՈՐՏՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականն Աշխարհի 2019 թ. առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի երրորդ տուրում ուժերը չափեց Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ և ցավալի պարտություն կրեց:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպումն ավարտվեց 98:85 (23:23, 29:21, 21:16, 25:25)հաշվով:
Առաջին երկու տուրում Հայաստանի հավաքականը հաղթել է Սլովակիայի և Շվեդիայի ընտրանիներին: Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 12-ին` հյուրընկալվելով Սլովակիայի հավաքականին: Այժմ A խումբը գլխավորում են Հայաստանի ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականները: Խմբում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած ընտրանիները դուրս կգան ընտրական մրցաշարի հաջորդ փուլ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



